Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 656
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2019 թվականի N 656

ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Ազդարարման համակարգի մասին>> օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետը՝ որոշում եմ․

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղար Հասմիկ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի ազդարարման համար պատասխանատու անձ։

2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի ազդարարման համար պատասխանատու անձին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի <<Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին>> N 272-Ն որոշմամբ սահմանված լիազորությունների իրականացումը։

 3․ Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2018 թվականի հունիսի 27-ի <<Վարդան Մուրադխանյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի ազդարարման համար պատասխանատու անձ նշանակելու մասին>> N 551 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(652.35 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 163

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner