Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 5-ի N 4 նիստի օրակարգը.
1) Եղվարդ համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին։
2) Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին։
3)Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
4) <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը հաստատելու մասին։
5) Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 59 որոշման մեջ լրացում կատարելու մասին:
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։