Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Նունե Հրաչիայի Աթաբեգյանի լիազորված անձ Տիգրան Վարժապետյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 7-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 48 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նունե Հրաչիայի Աթաբեգյանին պատկանող 07-053-0195-0019 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18122024-07-0130) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Նունե Հրաչիայի Աթաբեգյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: