Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Խաչիկ Հայկազի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Խաչիկ Հայկազի Խաչատրյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Պ․ Սևակի փողոց, 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0070-0045 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին N CPP0-0000-9002 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել օժանդակ շինությունը բնակելի տան վերակառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։