Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 17-ին Արտավազդ Ռաշիդի Մելիքսեթյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Արտավազդ Ռաշիդի Մելիքսեթյանին տրամադրել գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 57 հասցեում գտնվող 07-029-0066-0029 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: