Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 20-ի N 5 նիստի օրակարգը.
1) Եղվարդ համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին:
2) Եղվարդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին:
3) Եղվարդ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 64-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: |