Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի հունվարի 20-ին Արևիկ Վաղարշակի Բարսեղյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Գագիկ, Արևիկ, Մայրանուշ, Գևորգ, Վաչագան Բարսեղյաններին պատկանող հողամասին (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական 1586873) տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, Մովսես Եղվարդեցու թաղամաս, 6-րդ փողոց, N 19:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: