Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 14-ին Բորիկ Բենիամինի Ղալեչյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1․ Բորիկ Բենիամինի Ղալեչյանին և Սաթենիկ Սուրենի Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1015082) հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, Գարեգին Նժդեհի թաղամաս, 3-րդ փողոց, N 3։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։