Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի հունիսի 12-ին Սահակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Սահակ Սամսոնի Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ քաղաքում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2200688) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Սահակ Սամսոնի Հովհաննիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: