Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Արայիկ Ղևոնդի Սարգսյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Ուղղակի վաճառքի միջոցով Արայիկ Ղևոնդի Սարգսյանին (ծնված 1989 թվականի ապրիլի 12-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 17/15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0025-0112 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08042024-07-0171) 0,00284 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 298592 դրամ, հողամասի վրա կառուցված 56,96 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 52,19 քմ) բնակելի տունը՝ 465648 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 790240 դրամ: