Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարեն Հայկի Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Հայկի Կարապետյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 9/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Հայկի Կարապետյանին և Էլեն Սամվելի Կարոյանին պատկանող 07-029-0080-0064 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04062021-07-0047) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարեն Հայկի Կարապետյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: