Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի ապրիլի 15-ին Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Ռուբեն Հայկազի Վարդանյանի դիմումը և թույլատրել նրանԵղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, թիվ 43 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0057-0002 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 25032019-07-0029) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռուբեն Վարդանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: