Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.
1. Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 07-029-0022-0093 կադաստրային ծածկագրի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա 2018 թվականին ինքնակամ կառուցված 68 քմ արտաքին մակերեսով հանրության շենքը ճանաչել համայնքային սեփականության օրինական շինություն:
2. Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 07-029-0022-0093 կադաստրային ծածկագրի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին և շինությանը տրամադրել հետևյալ հասցեն`Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, N 131/1:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: