Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 154-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սարգիս Նելսոնի Մկրտչյանին պատկանող 07-004-0238-0007 կադաստրային ծածկագրի 0,05002 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սարգիս Նելսոնի Մկրտչյանի կողմից 30-օրյա ժամկետում 1424820 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: