Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 626278 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, թիվ 9-4/5 հասցեում գտնվող, 07-029-0034-0163 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00644հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 41.75 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 22,66 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը կառուցապատումն իրականացրած անձին: |