Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի մայիսի 23-ին Նատալյա Վարդանի Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Գագիկ, Նատալյա, Լաուրա, Սիմոնյաններին, Թեհմինե Հովհաննիսյանին և Նաիրա Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1338347) տրամադրել հետևյալ հասցեն` քաղաք Եղվարդ, Զորավար Անդրանիկի թաղամաս, 4-րդ փողոց, N 21:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: