Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
<<ԵՂՎԱՐԴԻ N 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՈՒՄ ՈՐՊԵՍ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նախադպրոցական կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի դ) ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշումը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

1. Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 18-ի <<Եղվարդ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 63-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 2-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել նոր, 8.1 կետով, հետևյալ բովանդակությամբ. <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում օտար լեզուների ուսուցման նպատակով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար ամսական 280 դրամ:

2. Եղվարդ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի <<Եղվարդ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 62 որոշման 5-րդ հավելվածի 10-րդ և 11-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner