Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N78-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն ԱՁ Էդմոնդ Մեսրոպյանին Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոցում գործող հանրային սննդի օբյեկտում 2019 թվականի դեկտեմբերի 20-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Արմեն Սարգսյանի վրա: