Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1387
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
 
 

Համայնքի ղեկավար ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Նորայր Խաչիկի Սարգսյան ծնվել է 1960թ. Եղվարդ գյուղում` բանվորի ընտանիքում: 

  1977թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ընդունվել և 1986թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա- մեքենաշինական ֆակուլտետի երեկոյան բաժինը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:       

   1978-80թթ. ծառայել է բանակում: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՆԱՏԻ-ի հարավային մասնաճյուղում 1977թ-ից, ուր փականագործից հասել է կրտսեր գիտաշխատողի աստիճանի:    

 1989-91թթ. աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմում որպես հրահանգիչ:                                

   1992թ. սեպտեմբերից մինչև 1998թ. մարտ ամիսը աշխատել է նախ որպես Եղվարդի գյուղխորհդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա` քաղաքապետի տեղակալ:  

 1998թ-ին զբաղվել է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ:                          

1999թ. հոկտեմբերի 24-ին ընտրվել, այնուհետև 2002թ., 2005թ., 2008թ., 2012թ․, 2016թ․ վերընտրվել է Եղվարդ համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ 2017թ․ ընտրվել է Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար:                                                

2006թ-ին տեղական ինքնակառավարման համակարգում կատարած աշխատանքների համար խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2007թ-ին` հուշամեդալով:    

Ամուսնացած է: Ունի երկու որդի:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝Հեռ. 0224 2-11-10
Էլ. փոստ՝yeghvard.kotayq@mta.gov.am
Գրել նամակ՝

Ընդունելություն

Երեքշաբթի, հինգշաբթի, Ժամը՝ 1500-1800

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

8339

Լիազորությունների

Սկիզբ՝ 15/09/2009
Ավարտ՝

Կուսակցություն

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ)

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner