Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սպարտակ Մկրտիչի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սպարտակ Մկրտիչի Հակոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ թաղամասի 4-րդ փողոց, 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սպարտակ, Մկրտիչ Հակոբյաններին, Արևիկ Գասպարյանին, Քրիստինե Ավետիսյանին պատկանող 07-004-0596-0004 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26022024-07-0087) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սպարտակ Մկրտիչի Հակոբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: