Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի սեպտեմբերի 13-ին Սամվել Ռաֆիկի Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սամվել Ռաֆիկի Սիմոնյանի դիմումը և թույլատրել նրան գյուղ Զովունի, 21-րդ փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0061-0039 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06062013-07-0004) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Սամվել Սիմոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: