Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` որոշում եմ.
1.Հովիկ Վարդերեսյանին վարձակալությամբ տրամադրված 20 քմ տարածքը վերադարձնել համայնքապետարանի տնօրինության տակ:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2009 թվականի ապրիլի 29-ի <<Եղվարդ քաղաքի բնակիչ Հովիկ Վարդերեսյանին տարածք հատկացնելու մասին>> N 122 որոշումը:
3.Օրենքով սահմանված կարգով Հովիկ Վարդերեսյանից գանձել տարածքի վարձավճարի առկա պարտքը համայնքի բյուջեին 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ: