Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մերի Էդիկի Դանիելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Մերի Էդիկի Դանիելյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Մուշ թաղամասի 6-րդ փողոց, 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0099-0017 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի մայիսի 22-ին N CPP0-0000-6229 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, օժանդակ շինության, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։