Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ որոշում եմ.
1․Գևորգ Վոլոդյայի Քիշոյանին թույլատրել իր սեփականությունը հանդիսացող, Եղվարդ համայնքի Զորավան գյուղում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 19062020-07-0011) 07-031-0224-0011 կադաստրային համարի 1,68 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 300 քմ-ի վրա կառուցելու անասնագոմ:
2.Կառուցապատման համար նախատեսված 300 քմ հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
3.Հողի սեփականատեր Գևորգ Վոլոդյայի Քիշոյանին՝ կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանի վրա: