Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վահե Մեսրոպի Ալեքսանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահե Մեսրոպի Ալեքսանյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 4-րդ փողոց, 40/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0025-0213 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 30102023-07-0153) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վահե Մեսրոպի Ալեքսանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: