Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի նոյեմբերի 19-ին Մանվել Սամվելի Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Մանվել Սամվելի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 17052019-07-0004) հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, Անտառտնտեսություն թաղամաս, 2-րդ փողոց, N 2/1:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: