Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մինաս Աշոտի Մկրտումյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մինաս Աշոտի Մկրտումյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Խաչանովի 5-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0083-0013 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 25052023-07-0075) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մինաս Աշոտի Մկրտումյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: