Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Մովսես Հովհաննեսի Պողոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Մովսես Հովհաննեսի Պողոսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 7/67 հասցեում գտնվող, 07-053-0303-0017 կադաստրային ծածկագրի հողամասում գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության և պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: