Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Դավիթ Սարգիսի Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Դավիթ Սարգիսի Առաքելյանի դիմումը և թույլատրել Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0186-0079 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01072020-07-0103) իրականացնել այգետնակի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Դավիթ Սարգիսի Առաքելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: