Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 7 դրական եզրակացությունը՝Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝ Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Շողակաթ Սարդարյանին պատկանող կադաստրային քարտեզի 07-029-0013-0157 ծածկագրի 0,08714 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
|