Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 3-ին Գրիգոր Խալաթի Մնացականյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Գրիգոր և Լարիսա Մնացականյաններին պատկանող 114-021 կադաստրային ծածկագրի տակ գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2371276) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0069 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ քաղաք Եղվարդ, Սաֆարյան փողոց, 1-ին նրբանցք, N 16/1․
2) 0,0208 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ քաղաք Եղվարդ, Սաֆարյան փողոց, 1-ին նրբանցք, N 16/2։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: