Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` որոշում եմ.
1. Ժիրայր Արտյոմի Գալստյանին վարձակալությամբ տրամադրված 20 քմ տարածքը վերադարձնել համայնքապետարանի տնօրինության տակ:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 11-ի << Տարածք հատկացնելու մասին>> N 3225-Ա որոշումը:
3. Օրենքով սահմանված կարգով Ժիրայր Արտյոմի Գալստյանից գանձել տարածքի վարձավճարի առկա պարտքը համայնքի բյուջեին 2025 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ: