Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Նաիրա Թովմասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նաիրա Ռազմիկի Թովմասյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 5-րդ փողոց, 108 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0007-0032 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18092020-07-0118) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նաիրա Ռազմիկի Թովմասյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: