Համաձայն<<Տեղական ինքնակառավարման մասին>> 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին <<Զորավանի միջնակարգ դպրոց>>, Բուժականի <<Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց>>, <<Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոց>>, <<Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ների տնօրենների գրությունները՝ դպրոցներում <<Դպրոցական սնունդ> ծրագրի իրականացման հետ կապված վերանորոգման աշխատանքներ կատարելու և անհրաժեշտ գույք ձեռք բերելու վերաբերյալ, ինչպես նաև<<Սարալանջի հիմնական դպրոց>>, <<Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց>>, Բուժականի <<Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ների նախակրթարանների մեկական դաստիարակի 2018-2019 թվականների ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար աշխատավարձի վճարում կատարելու, <<Տաթևեր>> սոցիալական հասարակական կազմակերպության կողմից համայնքի բնակավայրերում իրականացվող բակային ճամբարների գործունեությանը աջակցելու նպատակով Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 3100.0 հազար դրամ: 2. Բյուջեի 9.2-1 ծրագրի 4637 հոդվածի <<1040.0>> թիվը փոխարինել <<3940.0>> թվով: 3. Բյուջեի 8.2-4 ծրագրի 4819 հոդվածի <<3200.0>> թիվը փոխարինել <<3400.0>> թվով:
|