Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 455385 դրամ ընդհանուր գնով օտարել քաղաք Եղվարդ, Շիրակի փողոց 7/55 հասցեում գտնվող, 07-004-0226-0072 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00918 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 83,33 քմ արտաքին մակերեսով շինությունը կառուցապատումն իրականացրած անձին: |