Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի <<Զովունիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Նելլի Մխիթարյանի գրությունը` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Եղվարդ համայնքի <<Զովունիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի գույքից նվիրաբերել <<Զովունիի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին` համաձայն հավելվածի:
2. Պարտավորեցնել <<Զովունիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Նելլի Մխիթարյանին <<Զովունիի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Ղազարյանի հետ կնքել նվիրաբերության վերաբերյալ պայմանագիր: |