Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ի և Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենների գրությունները ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում Եղվարդի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակ ստեղծելու ծրագրին ներդրում կատարելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերության տնօրենի գրությունը անխափան ջրամատակարարում ապահովելու և հետագա վթարներից խուսափելու համար անհրաժեշտ խողովակներ և փականներ հատկացնելու վերաբերյալ՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 3307.7 հազար դրամ.
1) Բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<1000.0>> թիվը փոխարինել <<2000.0>> թվով, այդ թվում՝
ա. <<Բուժականի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ին 200.0 հազար դրամ
բ. Արագյուղի <<Տիգրանակերտ կրթարան>> միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին 800.0 հազար դրամ:
2) Բյուջեի 1.1-1 ծրագրի 4657 հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<2307.7>> թվով:
2. Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 850.0 հազար դրամ.
1) Բյուջեի 4.2-4 ծրագրի 5129 հոդվածի <<2000.0>> թիվը փոխարինել <<2850.0>> թվով.
2) Ձեռք բերված խողովակները և փականները անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության <<Կոտայք>> ջրօգտագործողների ընկերությանը: |