Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 700128 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 40-րդ փողոց, 42-8/4-1 հասցեում գտնվող, 07-029-0020-0171 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0112 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 7.15 քմ արտաքին մակերեսով մառանը, 14.5 քմ մակերեսով ծածկոցը, և 15.55 քմ մակերեսով ծածկոցը կառուցապատումն իրականացրած անձին: |