Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ հավանություն Եղվարդ քաղաքի ներհամայնքային փողոցների լուսավորության, Զովունի գյուղի խմելու ջրի ներհամայնքային ջրամատակարարման համակարգի կառուցապատման, Զովունի գյուղի 6-րդ փողոցի ասֆալտբետոնյա հիմնանորոգման, Զորավան վարչական տարածքի նոր թաղամասի ոռոգման համակարգի կառուցման սուբվենցիայի ծրագրային հայտերին և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն: |