Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 4139928 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 14-րդ փողոց, թիվ 53/2 հասցեում գտնվող, 07-029-0003-0002 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0598 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 162.7 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 22.5 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 0.13 քմ արտաքին մակերեսով սանհանգույցը և 9.2 քմ մակերեսով պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին: |