Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 83 հոդվածի 2-րդ մասի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի հաղորդումը Եղվարդ համայնքի 2017 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին՝ համաձայն 1-5 հավելվածների: |