Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 495770 դրամ ընդհանուր գնով օտարել քաղաք Եղվարդ, Գագարինի փողոց, թիվ 44/1 հասցեում գտնվող, 07-004-0116-0025 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,0154 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը և նրա վրա առկա 8,1 քմ պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին: |