Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Արմենուհի Բալաբեկի Հարությունյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմենուհի Բալաբեկի Հարությունյանին պատկանող 07-004-0370-0040 կադաստրային համարի 0.8216 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի 0,03 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |