Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 34
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, հաշվի առնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝

1. Եղվարդ համայնքի ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել հետևյալ արտոնությունները.

1) <<Եղվարդի արվեստի դպրոց> ՀՈԱԿ-ում վճարի 50 % զեղչ հաշմանդամ կամ ծնողազուրկ կամ չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների կամ նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երկու և ավելի երեխաների (մեկ երեխայի համար) կամ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած և զոհված զինվորական ծառայողների ընտանիքների, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության ընտանիքների անապահովության գնահատման համակարգի բալային սանդղակում 35 և ավելի միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար:

2) <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում 50 % զեղչ հաշմանդամ կամ ծնողազուրկ կամ չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների կամ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորական ծառայողների ընտանիքների երեխաների համար, 100 % զեղչ 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների համար: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner