Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հայկ Վախթանգի Սիրեկանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Հայկ Վախթանգի Սիրեկանյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Ա․ Հարությունյան 1-ին փողոց, 3/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0023-0039 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 05082021-07-0126) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հայկ Վախթանգի Սիրեկանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: