Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2386-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 2386-Ա

ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Ազդարարման համակարգի մասին>> օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետը՝ որոշում եմ․

1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղար Հասմիկ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի ազդարարման համար պատասխանատու անձ։

2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի ազդարարման համար պատասխանատու անձին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի <<Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին>> N 272-Ն որոշմամբ սահմանված լիազորությունների իրականացումը։

 3․ Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 14-ի <<Հասմիկ Զաքարյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի ազդարարման համար պատասխանատու անձ նշանակելու մասին>> N 656 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner