Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Անդրանիկ Հայկազի Գալստյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Անդրանիկ Հայկազի Գալստյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Ե․ Չարենցի 8-րդ փողոց, 26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0759-0018 կադաստրային ծածկագրի հողամասում 2019 թվականի ապրիլի 11-ին N 13 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։