Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 4-ին Սանդուխտ Վլադիմիրի Գալոյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սանդուխտ Վլադիմիրի Գալոյանին պատկանող 07-053-0080-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023TLHEH9, 2024BMA387) առկա 2002 թվականին ինքնակամ կառուցված 4.99 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 6935 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: