Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Կոլյայի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Կոլյայի Մկրտչյանի դիմումը և թույլատրել Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Մկրտչյանին և Անժելա Ավդալյանին պատկանող 07-004-0245-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2347522) իրականացնել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմեն Կոլյայի Մկրտչյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: