Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարեն Վաչիկի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Կարեն Վաչիկի Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Սարգսյան 10-րդ փողոց, 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0014-0018 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 16112022-07-0129) իրականացնել բնակելի տների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարեն Վաչիկի Հովհաննիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: